Եթե այդ բառերը փողոցում օգտագործվեին, այլ բան կլիներ
”Այս դահլիճում տարբեր դեպքեր են եղել, երբ ոչ սթափ վիճակում են եղել պատգամավորներ, երբ բառեր են օգտագործել, որ եթե փողոցում օգտագործեին, այլ իրավիճակ կլիներ, բայց երբ ուրիշի փոխարեն ենք քվեարկում, այդ երևույթը ճակատագրական է”,-այսօր Ազգային ժողովում ”Ժառանգության” խմբակցության հեղինակած ”Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում” փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ ասաց Թևան Պողոսյանը: Ըստ նրա` պետք է ունենալ մի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի վիճելի քվեարկություններին նորից անդրադառնալո ւ վերաքվեարկել, ինչպես այսօր եղավ.
”Իսկապես սա կարևոր է, որովհետև այսօր պիտի չվերաքվեարկեինք. մի երևույթ կա, որը կարևոր է գիտակցել՝ ուրիշի տեղը քվեարկելն այլ հետևանք ունի, երբ մեծամասնություն ես, դա նպաստում է օրենքի անցկացմանը, երբ մեծամասնություն ես և գիտես, որ պետք չի, որ անցնի, դրան էլ է նպաստում, ինչպես այսօր եղավ”,-ասաց նա:
Պատգամավորը համոզված է՝ սա ընդամենը մի քայլ է առաջ, սակայն գոնե այս եղանակով պետք է փոփոխություն անել: