20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատժամիջոցներ պատգամավորներին. նոր նախագիծ

Ազգային Ժողովում քննարկման է դրվել ”Ժառանգություն” խմբակցության հեղինակած ”Ազգային Ժողովի կանոնակարգ” օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ համաձայն այս փոփոխության կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, որոնք նիստի ընթացքում աղկմում են և չեն կատարում ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները: Նրանց նկատմամբ նիստը վարողը պետք է կատարի պատժամիջոցների կիրառում՝ նախ հրապարակի անուն-ազգանունը, ապա խոսափողն անջատի և զրկի մինչև վեց օր նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից. ”Նախատեսվում էր ավելացնել հետևյալ դրույթը՝ գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն, այս դեպքում նիստը վարողը ոչ միայն հայտարարություն է անում, այլև հաղորդում է ուղարկում իրավապահ մամիններին որպես անձինք որոնք թուլ են տվել քրեական արարք”,-ասաց Փոստանջյանը:

Սակայն նախագծի այս կետերի հետ հանձնաժողովը չի համաձայնել: Նախագծում կետ կա նաև  նիստը վարողի կարգազանցությունների հետ կապված, երբ նիստը վարողը անհարկի անջատում է խոսափողը: ”Ձեր մասով էլ պետք է մի օրինագիծ ներկայացնեմ, պարոն Շարմազանով”,-դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին` ասաց Զարուհի Փոստանջյանը և հավելեց. ”Հատկապես դուք եք չարաշահում, այս առումով ռեկորդ եք արձանագրել, ամենաշատը Դուք եք անջատել խոսափողը»”-ասաց Փոստանջյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ