20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է ուզում ասել իշխանությունը Սուրիկ Խաչատրյանի նշանակմամբ

Ազգային ժողովի նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչ է ուզում գործող իշխանությունն ասել, Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ: ”Մեկ տարի առաջ այս դահլիճում ես իմ ելույթում հրապարակեցի փաստեր, որոնք հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Սյունիքի նախկին, հիմա արդեն գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին: Նաև հիմնավորել եմ, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստը”,-ասաց նա և հավելեց, թե հասարակության մոտ արամատացած է այն համոզմունքը, որ սպանությունը կոծկվել է բարձր մակարադակով:

”Ձեր կառավարությունը նորից նրան նշանակում է Սյունիքի մարզպետ: Որպես իշխանության ներկայացուցիչ` կարո՞ղ եք ասել` ի՞նչ եք ուզում այս ամենով ասել:  Կարո՞ղ ենք արձանագել, որ  նրան կառավարության որոշման մակարդակով տալիս եք Սյունիքում և ՀՀ այլ տարածքներում սպանություններ կատարելու արտոնություն”,-հացրեց նա: ԱԺ նախագահը նշեց, որ հարցն օրակարգի հետ կապ չունի. ”Եթե հարցը հնչեցնում եք ժողովուրդը լսելու համար, արդեն իսկ հնչեցրեցի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ