20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունը ի՞նչով կօգնի առևտրականներին. ԱԺ-ի մոտ կրքերը թեժ են

Այսօր վաղ առավոտից  փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն ԱԺ-ի դիմաց  բողոքի ակցիա են իրականացնում: Ինչպես նախորդ անգամները՝ նրանց պահանջը մեկն է՝ չկիրառել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտող ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին ՀՀ օրենքը:

Քիչ առաջ ցուցարարների հետ հադիպման են իջել ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները`  Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ԲՀԿ խմբակցության  պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը:

Պատգամավորները փոխանցմամբ  ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կհամագործակցեն և նոր օրինագիծ կներկայացնեն Աժ:

՛՛Աժ նիստը սկսելուն պես մենք օրինագիծ կմշակենք, որը քաղաքացիներին ընտրության հնարավորություն կտա: Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ընտրել փաստաթղթավորումն, ապա կնտրեն փաստաթղթավորում, իսկ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն, կշարունակեն աշխատել նախկին օրինագծի համաձայն»,- ակցիայի մասնակցներին բացատրեց  Միքայել Մելքումյանը  :

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վստահ չէ, որ ԱԺ մյուս խմբակցությունները կմիանան առաջարկին: Ակցիային այս անգամ էլ մեծ թվով առևտրականներ էին մասնակցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ