Կառլեն Մկրտչյանը վերադարձել է
Սեպտեմբերի 27-ին Դոնեցկի ”Մետալուրգն” ընկերական հանդիպում է անցկացրել Կիեւի ”Բուչա” թիմի հետ:
Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը եւԿառլեն Մկրտչյանը: Վերջինս երկար ժամանակ մարզավիճակ էր ձեռք բերում:
Հիշեցնենք, որ երկուսն էլ` Ռումյանն ու Կառլենը, հրավիրվել են Հայաստանի հավաքական մասնակցելու Ֆրանսիայի եւ Սերբիայի հետ հանդիպումներին: