06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա․ թուրք լրագրող

Քրդական ծագումով  թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն»  հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է, տեղեկացնում է  ermenihaber-ը։

Լրագրողը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել է․ «Ձին հեծնած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»։

Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց է բարձրացրել՝ արդյոք Ադրբեջանը պետություն է, թե ոչ․

«Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ