04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Թմրանյութը՝ փշալարից կախված

 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ա.-ի բերած հանձնունքի միջից հայտնաբերել եւ առգրավել են 3,250 գրամ կշռով 6 հատ դեղապատիճ եւ 11,938 գրամ կանաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտանետում, որը հայտնաբերվել է հիմնարկի արտաքին պատի փշալարերից կախված:

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել է 0,288 գրամ շագանակագույն փոշի, 1,968 գրամ կշռով 4 հատ դեղապատիճ, 2,298 գրամ կանաչավուն զանգված եւ մեկ ծալովի դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ՔԿՎ հանրային կապերի բաժին

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ