04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կալանավորը նիհարավուն է ու քայլում է կաղալով. հետախուզում

   Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր` 59-ամյա  Սուրեն  Գաբրիելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:  

  Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  

 Կալանավորի արտաքին նշաններն են` հասակը՝ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով:   Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ