Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանքը
Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:
Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:
Փա՛ռք մեր բանակին:
Փա՛ռք Աստծո զորությանը»,- գրել է նախագահը։