30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավելի լավ է` ընկերովի հարսանիքի գնանք

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար զարմանալի չէ, որ ԵՏՄ-ի անդամակցության պարագայում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ պիտի տեղադրվի, ինչը պարզ դարձավ երեկ, երբ հրապարակվեց պայմանագրի մի հատվածը: “Ինձ համար նորություն են հավելվածները, որոնք չէին հրապարակվում: Այնտեղ բավականին շատ խնդրահարույց հարցեր կան, և պետք է նայել, թե որքան ժամկետով է մաքսատուրքը կիրառվում ավելի ցածր, քան ընդհանուր տարածքում”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի` ասաց պատգամավորը: 

“Մաքսակետի հարցն արդեն արդիականանում է, մեր պաշտոնյաները մշտապես ասել են, որ նման հարց չկա: Ես նորից կրկնեմ իմ մտավախությունը: Առաջինը մաքսակետի բացումն է, երկրորդը` սահմանակետի, երրորդը` ռուս զինվորների ներկայությունը”,-նշեց նա: Վերջինիս խոսքով` սա անընդունելի է և կարող է բերել հերթական ցեղասպանության սպառնալիքին: 

Պատգամավորը կարծում է, որ սա լավ առիթ է` ասելու համար գործընկերներին, որ մենք դեմ ենք մաքսակետին, և որ մաքսակետ կարող է տեղադրվել նաև ՌԴ-ի ու Ղրիմի սահմանին: “Ես կողմնակից չեմ երկակի ստանդարտների կիրառմանը մեր եղբայր և ռազմավարական բարեկամ երկրների հետ: Կամ մաքսակետ դնենք և′ Ղրիմի, և′ Ղարաբաղի սահմանին, կամ չդնենք”:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությանը, ապա Ա. Արզումանյանը կարծում է, որ այդ միությունն այդպես էլ չի կայանալու, և տարբերություն չկա` երբ այն կստորագրվի: Նա նաև հորդորում է չհետևել հայկական ասացվածքին: “Ոչ թե գնալ ընկերովի մահվան, այլ ավելի լավ է` հարսանիքի գնանք՝ առանց այդ ընկերների”,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ