22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստան փող ուղարկելը կթանկանա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Ռուսաստանում գործող դրամական փոխանցումներ իրականացնող երեք համակարգերից մեկը՝ “Western Union”-ը, սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը։

“5000 ռուսական ռուբլուց կամ 200 ԱՄՆ դոլարից ավելի դրամական փոխանցումների դրույքաչափը ներկայիս 0,3 տոկոսից հասցվելու  է 0,5 տոկոսի։

“Western Union”-ը նման քայլի է գնում եկամուտների նվազման պատճառով։Այս տարվա հուլիսի 1-ին համակարգի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 22 տոկոսով, 2012-ի համեմատ` 45 տոկոսով:

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների նշանակալի մասը իրականացվում է հենց “Western Union”-ի միջոցով: Այնպես որ շուտով մեր հայրենակիցները ստիպված կլինեն Հայաստանում գտնվող իրենց ազգականներին ու բարեկամներին ուղարկվող դրամական փոխանցումների դիմաց որոշ դեպքերում կրկնակի վճարել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ