29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այդ ժամանակ կունենանք մաքրված իշխանություն /վիդեո/

“Ես հանրահավաքային մարդ չեմ, ընդհանրապես, իհարկե, ուսանողական տարիներին հավատում էի, որ հանրահավաքով կարելի է ինչ-որ բան լուծել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կարին” ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը` ի պատասխան հարցի, թե ինչու հանրահավաքներին մարդկանց թիվն ավելի քիչ է լինում, քան օրինակ` Կասկադում ուրբաթ օրերին կազմակերպվող ազգագրական պարի միջոցառումներին:

“Կարծում եմ, որ ժողովուրդն արդեն հոգնեց հանրահավաքներից, և բովանդակային փոփոխություններ են հարկավոր”,-նկատեց նա: Ըստ Գ. Գինոսյանի` մեր քաղաքական ուժերն ու հասարակությունն ամեն ինչ միանգամից են ուզում` չհասկանալով հանդերձ, որ այդպես չի կարող լինել: 

“Նոր եկող սերնդի վրա պետք է աշխատել, պաշտպանել, պայքարել, որ մաքրամաքուր դառնա, այդ ժամանակ կունենանք մաքրված իշխանություն: Իսկ մենք փորձում ենք գոռալ, բայց քայլեր չանել”:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ