07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մակրոնը քննադատել է ԼՂ-ի մասին Թուրքիայի հայտարարությունները՝ նշելով, որ ԼՂ իրավիճակը կքննարկի Պուտինի ու Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննդատել է Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վտանգավոր է  համարում։ «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ թվում են չմտածված ու վտանգավոր»,- ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է «Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններով, որոնք ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։ «Մենք դա թույլ չենք տա։ Ես ասում են շատ պարզ Հայաստանին ու հայ ժողովրդին, Ֆրանսիան կատարելու է իր դերը և մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում էսկալացիային նպաստող որևէ հայտարարություն»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Նա, միաժամանակ, հայտարարել է, որ ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները։ «Այսօր երեկոյան այդ հարցով կխոսեմ նախագահ Պուտինի հետ, կարծում եմ վաղն էլ՝ նախագահ Թրամփի հետ՝ կարծիքների փոխանակման ու լուծման ուղիներ  առաջարկելու համար»,- ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ