26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էս չէք, արա», բա ինչի եք մեծ-մեծ փռթում.: Պոռոտախոսների,ամբիոնի մոտ «զոհվողների» իշխանություն. Հայելի

Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացրել կեղծ հայրենասիրությունն ու պաթոսը։ Ոմանք կրկին սկսել են պետությունը, հայրենիքը չտարբերել իշխանությունից, նույնացնել միյանց ու կոչ անել, դատավորի, դասատուի կեցածքով պարտադրել մեզ ին է կարելի անել եւ ինչը՝ ոչ, օրինակ չի կարելի իշխանությանն ասել աչքիդ վերեւը հոնք կա, պատերազմական մեր օրերում, հատկապս ռազմական դրության ժամանակ դա պետական դավաճանության պես բան է, հարված ուղիղ թիկունքից:

Իսկ իշխանության Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ չքննադատելը հենց թեկուզ կամ մանավանդ այս օրերին գրեթե անհնար է: Հավատացեք՝ այն անլրջությունը, այն թեթեւամտությունը, որ դրսեւորվում է նրանց կողմից, ավելի մեծ սպառնալիք է պետությանն ու նրա անվտանգությանը, քան նույնիսկ հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները: Քանզի կարելի է տարածաշրջանի ամենամարտունակ բանակի միջոցով կասեցնել ցանկացած արկածախնդրություն, բայց ահա պետության ղեկին ունենալ մեկին, ով երկրի համար օրհասական պահերին ոտանավորներ է կախում ֆեյսբուքյան իր էջում, կամ գնում խորհրդարանի ամբիոնի մոտ զոհաբերվելու, երբ պատերազմը բոլորովին ուրիշ վայրում է եւ զոհաբերվելու ցանկության, պատրաստակամության դեպքում առնվազ սահման է պետք շտապել, համաձայնեք պետության համար անվտանգային լուրջ խնդիր է ներկայացնում: Չենք խոսում իշխանական մնացյալ վայ-հայրենսերների մասին, ովքեր հասցրեցին պատերազմի հաշվին էլ սեփական փիառն անել, իրենց տաքուկ կաբինետներից գրոհել հակառակորդի դեմ: Իսկ իրականությունն այն է, որ իշխանության զգալի հատվածն իրականում դասալիք է, կամ ծառայությանն անպիտան: Այս օրերին էլ վառ դրսեւորվեց իշխանության իրական դեմքը, օրինակ մեկը, ով պետության համար Սահմանադրություն է գրում, մասնակցություն ունի պետական կարեւորագույն օղակների աշխատանքներին, անձամբ իր շուրթերով խոստովանեց, որ պիտանի չէ ծառայության: Խոսքն , անշուշտ, Իրազեկ քաղաքացիների ՀԿ միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի մասին է: Ինչպես հայտնի է կառավարությունը զորահավաք է հայտարարել: Կամ իշխանությունների խոնարհ հարս, կամակատար Արման Բաբաջանյանը, ով լսելով բանակում ծառայելու մասին հարցադրումն ասել է, որ հարմար չէ, չի կարող խոսել: Մասնավորապես, Analitik.am-ը փորձել է պարզել՝ արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է զորագրվել և մեկնել առաջնագիծ։

Ի պատասխան Բաբաջանյանն ասել է․ «Նախ, երբ զանգում եք ճշտեք հարմար է հարցին պատասխանել, թե ոչ։ Երկրորդն էլ, ինձ հարմար չի, ես ձեր հարցին չեմ պատասխանի»։

Եւ ուրեմն, ինչպես Արարատ Միրզոյանը կասեր՝ «Էս չէք, արա», բա ինչի եք մեծ-մեծ փռթում:

Անի Սահակյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ