30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քարդաշյանի հետույքին էլ դե մի նայեք, նա էլ է հայ. թուրք հաղորդավար

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույնխորհուրդը 600 հազար թուրքական լիրայով (մոտ 267000 ԱՄՆ դոլար) տուգանել է  թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքին:  Պատճառը հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության մութ սենյակը» հաղորդման  վարող պատմաբան Մուրադ Բարդաքչի «Քարդաշյանի հետույքին էլ մի նայեք, նա էլ հայ է» արտահայտությունն է, գրում է Ermenihaber.am-ը:

Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Բարդաքչըն խախտել է  «մարդու արժաապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև եթերում գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չօգտագործելու» սկզբունքները:

Հիշեցնենք, որ Մուրադ Բարդաքչըն իր հերթական հաղորդման ժամանակ հնչեցրել էրաշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը: 

Ինչի ցուցադրումից հետո հեռուսահաղորդման  ինտերնետային էջում  հաղորդավարի հասցեին վիրավորական մեկնաբանություններ էին հնչել, թե ինչպես կարելի է եթերում հայ երգչի երգ հեռարձակել: 

«Որևէ երգչից կամ երգից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է, մի երգը կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունը այդքան խղճուկ է, որ մի երգով պիտի քանդվի, ուրեմն թող քանդվի»,- պատասխանել էր Բարդաքչըն՝ հավելելով, որ Քարդաշյանի հետույքին էլ թող չնայեն, որովհետև նա էլ է հայ:

 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ