16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Երեւան ջուր”-ը խաբե՞լ է սպառողներին

Շենգավիթի վարչական համայնքի Գարեգին Նժդեհի 9-րդ շենքի բնակիչները անելանելի վիճակում են: Երկու օր է, ինչ նրանք ջուր չունեն: Henaran.am-ի խմբագրություն ահազանգած բնակիչները նշեցին, որ ըստ “Երեւան ջուր” ընկերության տարածած հաղորդագրության, արդեն պիտի վթարը վերացված լինի:

“Պատճառաբանեցին՝ պոմպի փականն է վնասվել, պիտի փոխեն: Բայց իրականությունը այլ է, պարզապես չեն ուզում ջուր տալ: Մասնագետներ հրավիրեցինք, ստուգեցին փականի հետ խնդիր չկա”,-ասացին բնակիչները:

Բնակիչների պատմելով, սա առաջին դեպքը չէ. ընդհանրապես Շենգավիթ համայնքում խմելու ջուրը մատակարարվում է ժամով ու անկանոն:

Խմբագրությունը պատրաստ է ներկայացնելու նաեւ “Երեւան ջուր” ընկերության տեսակետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ