Անոմալ երևույթներ Հայաստանում
Ամերիկյան տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ այս տարվա օգոստոսը վերջին 130 տարվա ամենաշոգ օգոստոսն է եղել, ինչը մասնագետները համարում են անոմալիա:
Հայաստանում նույնպես կան անոմալ երևույթներ և մասնագետների խոսքով՝ 2000 թվականին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բոլոր ամսիներին բարձր է եղել նորմայից:
Ընդհանրապես Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականին Մեղրիում` 43,7 աստիճան: Իսկ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում եղել է՝ 42,2, Երևանում՝ 39,9 աստիճան:
Ոլորտի մասնագետ Արամ Գաբրիելյանն էլ առաջարկում է կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվել և լուծումը տեսնում է արդյունաբերական գործարանների աշխատանքի նվազեցման մեջ. ”Պետությունները պետք է աշխատեն, որ քիչ արտանետումներ կատարվի, և քանի որ, միևնույն է կլիման գնում է դեպի փոփոխության` աշխատենք ադապտացվել”: