06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արայի՛կ, հեռացի՛ր. ԲՀԿ երիտասարդները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

«Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով այսօր էլ ԿԳՄՍ նախարարության դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներն են։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Պարո՛ն Արայիկ Հարությունյան, ես հարյուրավոր երիտասարդների անունից կոչով դիմում եմ Ձեզ, որպեսզի Դուք մաքսիմում սեղմ ժամկետներում գրեք Ձեր դիմումը և հրաժարվեք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Ձեր աշխատանքը գնահատվում է հակահայ, Դուք դեմ եք դուրս եկել հայոց եկեղեցուն, այլասերում եք տարածում հայոց կրթօջախներում և Դուք այս շենքում պարբերաբար ընդունում եք տրանսգենդերների, և այս երիտասարդները Ձեզ կստիպեն, որ Դուք հրաժարական տաք», – հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։

Հիշեցնենք՝ նախօրեին Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում նաև «Լուսավոր Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ