24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էժան խաղողը, Նիկոլը, ջուջուլակերից` կերցնողը

Խաղողի մթերման խնդիր ամեն տարի էլ եղել է, սակայն այս տարին ռեկորդային է` մթերող կազմակերպությունները ուզում են քիչ մթերել և ցածր գնով: Նախորդ տարիներին հիմնականում ամենաէժան գին էր սահմանվում 1կգ-ի համար 150 դրամը, իսկ այս տարի` 100-130 դրամ կամ ինքնարժեքից ցածր, ընդ որում մթերող գործարանները չեն էլ պատրաստվում ամբողջությամբ մթերել գյուղացու բերքը: Արդեն սկսվել է խաղողաքաղի ժամանակահատվածը, բայց գյուղացին դեռ չգիտի որտեղ և ինչ գնով պետք է հանձնի այն, ում դիմի և երբ դիմի :

Նախորդ տարիների համեմատության մեջ նայելիս` պարզ է դառնում, որ այս տարի իշխանությունները ոչ մի լուրջ կազմակերպչական աշխատանք չեն իրականացրել` մթերման գործընթացը կազմակերպելու համար: Բառացիորեն օրեր անց գյուղացիները քաղելու են իրենց խաղողն ու ընկնեն գործարանից գործարան և նրանցից շատերը , չկարողանալով հանձնել իրենց բերքը, դուրս են գալու ճանապարհներ փակելու, մարզպետարանների ու կառավարության դռները ջարդելու:

Ստեղծվելու է անկառավարելի իրավիճակ, իսկ Նիկոլն այդպես էլ չգիտակցեց, որ իր մարմնի համապատասխան օրգանն ուտելու մասին հայտարարողները` ջուջուլակերները, կինեն քաղաքից թե գյուղից, բայց գյուղերից ավելի շատ են, հենց հասկացան որ խաբված են ու սոված` գալու են արդեն ոչ թե ուտելու, այլ` կերցնելու:
Բա «հեղափոխություն» եք արել, որ խաղողը չկարողանաք հանձնել կամ ինքնարժեքից էլ ցածր գնով ծախե՞ք :
Դմփ, դմփ, էհհհ:

Բաբկեն Հարությունյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ