Առողջապահության նախարարը հայտարարեց, որ սա բուժման կարիք ունի, տարեք սրան բուժեք /տեսանյութ/
«Ինչ կարանտինի մասին է խոսքը, երբ «Գարդասիլի մասնագետը» հանգիստ է վայելում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրոք գոյություն չունի: Մենք սրանց ձեռքը կրակն ենք ընկել: Այսօր սոված երեխաներ կան, իսկ էս հոգավորը գնում է ձիավարժությունների: Ամեն ինչ թողած, ամեն ինչ մոռացած սա արձակուրդ է ձեւակերպում, պետք է հանգիստ վայելեն:
Պատկերացնում եք պատերազմի ամենաթեժ պահին զորահրամանատարը ասում է՝ ես գնամ, մի քիչ ձի քշեմ հանգստտանամ»: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը վրդովված է գործադիր իշխանության պահվածքից պանդեմիայի պայմաններում :
«Իր առողջապահության նախարարը հայտարարեց, որ սա բուժման կարիք ունի, տարեք սրան բուժեք: Երբ ես եմ հայտարարում,, որ Նիկոլը բուժման կարիք ունի, դա նորմալ է, բայյց որ իր առողջապահության նախարարն է հայտարարում, սա արդեն ուրիշ հարց է»: