«Վատ եմ, մեռնում եմ»: «Դեմքով դեպի քաղաքացին» ոստիկանների բռնոցին /տեսանյութ/
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում այսօր երեկոյան հրմշտոց, քաշքշուկ ու կռիվ է եղել քաղաքացու և ոստիկանների միջև: Aravot.am-ի հաղորդմամբ՝ մի քանի ոստիկաններ մի կնոջ են կագնեցրել՝ դիմակ չդնելու համար, վերջինս էլ պնդել է, թե ինքը դիմակ կրել է: Աղբյուրը մասնավորապես գրում է. «Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ, ինձ վատ եմ զգում, թողեք գնամ: Հետո կինն սկսեց գոռգոռալ, լաց լինել: Խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին՝ կնոջ հետ հարգալից խոսել: Ոստիկանները կնոջ թևից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ թևս ջարդած ա:
Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ իրենց գլխավոր թիրախը՝ դիմակ չկրած կինը, չկա, փախուստի է դիմել ու սկսեցին վազել նրա հետևից: Ավելի ուշ շենքերի արանքից ոստիկանները կնոջ թևերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին»: