21 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Սերժ Սարգսյանը ֆորսմաժորային իրավիճակներ է ստեղծում ընդդիմության համար”

”ՀՀ-ում տեղի ունեցող մի քանի տարիների ընթացքը ցույց է տալիս, որ այստեղ իշխանափոխություն անելն այդքան էլ դյուրին չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն` ի պատասխան հարցի, թե արդյոք եռյակի համապետական հանրահավաքին իշխանափոխության վերաբերյալ հայտարարություններ կհնչեն:

Նշենք, որ հանրահավաքին եռյակն է մասնակցելու, ՀՅԴ-ը չի մասնակցելու, ինչը քաղաքագետը վաղուց էր կանխատեսել: ”Գաղափարական առումով քառյակի մեջ մտնում էին տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժեր` ծայրահեղ ընդդիմություն իրենց հորջորջող ՀԱԿ-ն ու ‘’Ժառանգությունը”, ”Դաշնակցությունն”, որն ինքն իրեն հայտարարում է ընդդիմություն, միաժամանակ համագործակցում է իշխանությունների հետ արտաքին քաղաքականության մեջ, երբ իր ներկայացուցիչները դեսպան են նշանակվում կամ հյուպատոսներ: ԲՀԿ-ն ընդհանրապես իրեն ընդդիմություն չի համարում: Ես մինչև հիմա չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյանն իրեն երբևիցե հայտարարի, որ ինքն ընդդիմություն է, ինքն իրեն երրորդ ուժ է հռչակում,”,-նշեց Գ. Համբարյանը:

Վերջինս մոտակա հանրահավաքից ոչ մի ակնկալիք չունի, և կարծում է, որ այն ոչինչ էլ չի տա: ”Սա հանրահավաք է`  հանրահավաք անելու համար. նույն Գագիկ Ծառուկյանը երբևէ իշխանափոխության մասին չի հայտարարի, հիմա այդ միտինգին այդ մասին խոսք լինել չի կարող”,-նկատեց նա:

12 կետերի հետ կապված քաղաքագետը շեշտեց, որ առաջին անգամ չէ, որ ընդդիմադիրները պահանջներ են ներկայացնում, նույն իշխանությունները մերժում են: ”Սերժ Սարգսյանը ֆորսմաժորային իրավիճակներ է ստեղծում ընդդիմության համար, ինքն ավելի շուտ է այդ քայլին գնում, քան ընդդիմությունն այդ պահանջով հանդես է գալիս: Դրա վառ օրինակը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարական տալն էր”,-նկատեց Գ. Համբարյանը:

”Ես չեմ համարում, որ այս հանրահավաքը մեծ փոփոխությունների կբերի, սա ընդդիմության խոստացած թեժ աշնան բացումն է, բայց թե այդ թեժ աշունն ապագայում ինչ կտա, ցույց կտա ժամանակը, բայց որ ընդդիմությունն երկար տարիներ է, որ խոստանում է թեժ աշուն, դա այդպես է: Սակայն տեսնում ենք` իշխանությունները նույն իրենց տեղում են, ընդդիմությունն ընդհակառակը վայրիվերումներով մեկ մի քիչ բարձրացնում է իր վարկանիշը, մեկ շատ կտրուկ` իջեցնում”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ