23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթության նախարարությունը կազմակերպչական հարցում թերացել է․ «Ժողովուրդ»

«Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ սաների ծնողներից։ Հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որտեղից, ի պատասխան մեր հարցմանը, նշեցին. «Պետական դպրոցներում երեխաների քանակը 36 է, իսկ մասնավոր դպրոցներում՝ մինչեւ 20 է հասնում նրանց թիվը։ Սա է պատճառը, որ մասնավոր դպրոցների սաներն ամեն օր հնարավորություն ունեն հաճախելու դպրոց»։ Բացի այս, նախարարությունից փոխանցեցին, որ ուսումնական պլանով ոչ պետական դպրոցների պարագայում նույնպես սահմանված է վեցօրյա ռեժիմ, որոշակի փոփոխություններ լինում են՝ պայմանավորված երկարօրյայի հետ։ Բայց ինչպես ասում են, ԿԳՄՍ-ն այս կազմակերպչական հարցում ևս թերացել է։ Թե ինչ քաոս է սպասվելու հանրակրթական ոլորտում, ցույց կտա ժամանակը»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ