Կորոնավիրուս, կամ Ապոկալիպսիսի նախաբան: Մարդկությունը կկոդավորվի, ապա կչիպավորվի
Ամերիկացի բիզնես մագնատ Բիլ Գեյթսը դեռ անցյալ տարի, երբ որեւէ մեկը չէր էլ պատկերացնում, թե ինչ է նոր վիրուսը, որ ծնկի է բերելու ողջ աշխարհը, հատուկ միջոցառում էր կազմակերպել «ՀԱՄԱՎԱՐԱԿ» անվանումով: Ուշագրավ է, որ Բիլը այդ հավաքին իր տիկնոջ՝ Մելինդայի հետ ակտիվ քննարկում էր աշխարհը պատուհասող մոտալուտ մեծ համավարակային ճգնաժամի թեման եւ անգամ ակնարկում, որ այն լինելու է հենց կորոնավիրուսը: Սակայն Գեյթսը միակը չէ այս մեծ խաղում: Նրան հաջորդում է եւ գրեթե հավասար աշխատում Իլոն Մասկը, ով իր SPACE X -ի միջոցով տիեզերք վերջերս բաց թողեց մեծ քանակությամբ արբանյակներ՝ սա բացատրելով այն կեղծիքով, թե ցանկանում է մարդկությանն ապահովել անվճար WIFI ինտերնետով:
Մասկին հետեւեց ֆեյսբուքի համահիմնադիր Մարկ Ցուկենբերգը՝ տիեզերք ուղարկելով իր արբանյակների խումբը: Նրանք սկզբում այս մեծ կեղծիքը ներկայացնում էին այնպես, թե իբր պետք է սկզբում Ամերիկան օգտվի անվճար ինտերնետից, նոր միայն՝ աշխարհը:
Սակայն ինչպես տեսնում ենք անցավ բավականին ժամանակ եւ թե Ամերիկան, թե աշխարհը չեն օգտվում «անվճար» ինտերնետից: Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ այս արբանյակներն ունեն երկու խնդիր. նախ շատ մոտ ապագայում էլեկտրոնային հասարակության կառավարում հենց տիեզերքից՝ միկրոալիքային մեթոդով եւ ապա երկնքում իրականացնել տարատեսակ տեսաձայնային շոուներ:
Օրինակ՝ այլմոլորակայինների ներխուժում, Հիսուս Քրիստոսի գալուստ եւ նմանատիպ խաբկանքներ: Իր հերթին մարդկության չիպավորումը, որն այսօր շատերը դարձրել են հումորի թեմա, լինելու է միայն ավարտական փուլում : Առաջնային եւ գլխավոր փուլը լինելու է մարդկության կնիքավորումը կամ կոդավորումը ( նկարագրությունը կա Աստվածաշնչի Հայտնության գրքում) ինչպես օրինակ՝ մթերքներն ու ապրանքներն ունեն իրենց շտրիխ կոդերը: Իսկ այս ամենին միայն կդիմադրեն այն երկրները, որոնք ունեն մեծ միասնություն ու երկաթյա լիդերներ՝ նվիրված իրենց երկրին, կրոնին եւ ժողովրդին:
Շարունակելի:
Տիգրան Հակոբյան