30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մտահոգվելու առիթ կա. ֆինանսական մսխումների եւ նախորդ կառավարության թեմաներից

Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում. ”Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցեվն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի, ինչպես բազմաթիվ դեպքերում”:

Նախարարի խոսքով՝ եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է մի շարք օբյեկտների կառուցումը հետաձգել 2016-17 թթ և փոփոխություն կատարել բյուջեի նախագծում:

”Միևնույն ժամանակ առաջացած այդ միջոցներն ուղղել կարևոր ու հրատապ լուծումներ պահանջող սոցիալական ենթակառուցվածքների կառուցման: Մրցույթների արդյունքում տնտեսված գումարները տրամդրվելու են  կառուցված օբյեկտների որոշ աշխատանքների համար”,-շեշտեց նա: 

Ապա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց բացահայտումների արդյունքները դպրոցաշինության ծրագրերի հետ կապված: ”Մենք ստուգում ենք իրականացրել այս ծրագրերում: 2006-2013 թթ. 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 միլիարդ դրամ գումար, ընդհանրապես ծրագիրը ենթադրում էր, որ 74 դպրոց պետք է վերանորոգվի և պետք է ծախսվի 33 միլիարդ դրամ”,-ՎՊ նախագահի խոսքով՝ 74 դպրոցներից որեւէ մեկի շինարարությունն ավարտված չէ:

՛՛Մեկ օրինակ կարող եմ բերել, որը բնութագրիչ է բոլորի համար: Օրինակ՝ Գավառի թիվ 5 դպրոցին 2006թ-ից մինչև 2013թ-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացրել ենք մոտ 270 մլն դրամ, դեռևս 304 էլ պետք է հատկացնենք, որպեսզի այս դպրոցի շինարարությունը ավարտենք: Այսինքն` 6 տարվա ընթացքում մենք նույնիսկ գումարի կեսն էլ չենք տվել և ցավոք, սա բոլոր դպրոցների համար՝ նույն ձեռագիրն է նկատվում:

Հիմա, ՎՊ-ն իր ուսումնասիրությունների ժամանակ նկատեց, որ կառավարությունը ժամանակին ծրագիրըն իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին: Արդեն հաստատվել է, որ կան դպրոցներ, որտեղ կատարված աշխատանքները պետք է քանդվեին, քանի որ սեյսմակայնության խնդիրները լուծված չեն,-մանրամասնեց Զաքարյանը: 

-Այստեղ նաև արդյունավետության խնդիր կա, և ՎՊ-ն իր եզրակացության մեջ գրել է, որ պայմնաագրով նախատեսված աշխատանքների համար ժամկետները հստակեցված չեն և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ:

Մենք ունենք դպրոցներում նկարահանված փաստեր, որ նորից անհրաժեշտ են վերանորոգումներ անել”: Իշխան Զաքարյանի պնդմամբ՝ Նարեկ Սարգսյանի կողմից առաջարկվող ՛՛այդ մի քանի դպրոցների շինարարության վրա արդեն իսկ 3 մլրդ դրամ է ծախսվել՛՛: 

Պատասխանելով ՎՊ նախագահի մտահոգություններին Ն. Սարգսյանն ասաց. ”Փաստերը, որ հնչեցին, իրականությունն է: Մեր այս նախագծով հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` շուրջ 13 օբյեկտ առաջարկվում է բյուջեից հանել:

Դրանք այն օբյեկտներն են, որոնց վրա 2006-2013 թթ. գումարներ են ծախսվել, սակայն հիմա տեխնիկական եզրակացության արդյունքում համապատասխան նախագծով իրականացնելու դեպքում նախորդ տարիներին կատարած աշխատանքների մի մասը պետք է քանդենք: Ուստի, մենք այս օբյեկտներն առաջարկել ենք հետաձգել մինչև 2016թ”: 

Նախարարը շեշտեց, որ 74 կրթական օբյեկտների հետ կապված ՎՊ-ի հետ քննարկման անհրաժեշտություն կա: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ ԵՄ-ի հետ ծրագիր կա, որ նախատեսված է ֆինանսական աջակցության տրամադրում: 

”Իրոք խնդիրը շատ մեծ է, մտահոգվելու առիթ կա, ես չեմ հասկանում` ինչպես կարելի է դպրոցում ծրագիր սկսել առանց սեյսմակայունության անվտանգության խնդիրներն ուսումնասիրելու: Փաստորեն, այն գումարները մենք, որ դրել ենք, առ ոչինչ են”,-հարցրեց Հ. Աբրահամյանը:

”Այո, հենց դրա համար մենք չմտանք այդ թեմայի մեջ”,-արձագանքեց նախարարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ