30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թանկացումների նոր ալիք

Տնտեսագետներ Զոյա Թադևոսյանն ու Վարդան Բոստանջյանը գտնում են, որ ռուբլու արժեզրկումը բավական մեծ ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա: ”Ապրանքների գները պիտի թանկանան ՌԴ-ում, իսկ Ռուսաստանն առաջին գործընկեր երկիրն է ներմուծման գծով, հետևաբար, այն ապրանքներն, որ կներմուծվեն Հայաստան, կլինեն նախկին ժամանակաշրջանի համեմատ ավելի բարձր գնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը:

Ըստ նրա` այն, որ Հայաստանում ռուսական արտադրության ապրանքները կունենան ավելի բարձր գին,  կտանի մնացած ապրանքների գների բարձրացմանը ևս: ”Այն ապրանքները, որոնք Հայաստանում են արտադրվում, ևս կթանկանան, քանի որ մրցակցությունն այդպիսի բնավորություն ունի, երբ որ  նույնանուն սպառողական արժեք ունեցող ապրանքի գին բարձրանում է, կարծես թե արտադրողները որոշում են իրենց եկամուտները բարձրացնել` գները բարձրացնելու ճանապարհով”,-շեշտեց նա:

Վարդան Բոստանջյանը դեռ չի կարող ասել, թե ինչ չափի կլինի ռուբլու արժեզրկման ազդեցությունը մեզ վրա: ”Դժվար է ասել, սակայն բոլոր դեպքերում այն չափով, որով կարժեզրկվի, այդ չափով ՀՀ մտնող մուտքերը կպակասեն, իսկ դա ՀՀ -ի նման փոքր երկրի համար վատ է, առանց այն էլ տոկսները պակասում էին, հիմա էլ դրանով պայմանավորված կպակասի: Ցանկալի երևույթ չէ, ստեղծելու է ավելի դժվարություններ”,-մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վերջինս համաձայնեց, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որ կապված են արժեզրկման հետ, հակված են լինելու որոշ ապրանքատեսակների գներ թանկացնել: 

Հարցին, թե կա ինչ-որ քայլ, որ կարող է կառավարությունն անել այս դեպքում` խուսափելու համար թանկացումների նոր ալիքից, Զ. Թադևոսյանը պատասխանեց. ”Կառավարությոնը ներմուծող ապրանքների առումով ոչինչ անել չի կարող, իսկ ներքին շուկայում գների վերահսկողության առումով կարող է, բայց չի անում, երբևէ չի արել նման բան ու չի էլ անի”: Իսկ Վ. Բոստանջյանը շեշտեց, որ դրա դեմ պայքարելը դժվար է: ”Որովհետև մեր դրամն այնպիսին չէ, որ հիմա կարող է մրցակցել եվրոյի, դոլարի, մասնավորապես ռուբլու հետ, մեր իշխանութունները կարող էին որոշակի քայլեր անել` պայմանավորված, որ մեր արժույթը նրանց համեմատ որոշակի կայունություն ունենար, բայց չեն արել”,-եզրափակեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել, նույնիսկ 2008-2009 թթ. համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: ՌԴ-ից Հայաստան են ներկրվում հիմնականում սննդամթերք ու խմիչք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ