11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկում է Չեմպիոնների լիգան

Այսօր, սեպտեմբերի 16–ին, մեկնարկում է Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարը՝ Չեմպիոնների լիգան։ Պայքարը սկսում են A, B, C և D խմբերում ընդգրկված թիմերը, իսկ վաղը ասպարեզ դուրս կգան մյուս չորս խմբերի ներկայացուցիչները։

Ձեզ ենք ներկայացնում այսօր կայանալիք բոլոր հանդիպումները: Տեղեկացնենք, որ բոլոր հանդիպումները սկսվելու են Երևանի ժամանակով 22:45-ին:

A խումբ

՛՛Օլիմպիակոս՛՛ – ՛՛Ատլետիկո՛՛ Մադրիդ

՛՛Յուվենտուս՛՛ – ՛՛Մալմե՛՛

B խումբ

՛՛Լիվերպուլ՛՛ – ՛՛Լուդոգորեց՛՛

՛՛Ռեալ՛՛ Մադրիդ – ՛՛Բազել՛՛

C խումբ

”Մոնակո՛՛ – ՛՛Բայեր՛՛

՛՛Բենֆիկա՛՛ – ՛՛Զենիթ՛՛

D խումբ

՛՛Գալաթասարայ՛՛ – ՛՛Անդերլեխտ՛՛

՛՛Բորուսիա՛՛ Դորտմունդ – ՛՛Արսենալ՛՛

Մրցաշարի մեկնարկից առաջ արդեն գրեթե բոլոր բուքմեյքերական կետերն առանձնացրել են իրենց ֆավորիտներին։ Գրեթե բոլորի մոտ էլ դրանք ընդգծված 4 թիմեր են՝ ՛՛Բավարիան՛՛, Մադրիդի ՛՛Ռեալը՛՛, որոնց չեմպիոնությունը գնահատվում է 5 գործակցով, ինչպես նաև ՛՛Բարսելոնան՛՛ և ՛՛Չելսին՛՛. այս թիմերի համար առանձնացվել է 7 և 8 գործակիցները։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ