24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան 97 տարի ձախողել է սեփական պատմության հետ առերեսվելը ՀՀ ԱԳ նախարար

“Թուրքական առաջարկվող նմանատիպ  կոմբինացիաներին միջազգային հանրությունն առաջարկում է այլ կոմբինացիաներ` առանց նախապայմանների արձանագրությունների վավերացում, առանց նախապայմանների այդ համաձայնությունների իրականացում եւ զերծ մնալ փորձերից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել  ԼՂ հակամարտության կարգավորման հետ եւ չմիջամտել ԼՂ համշկամարտության կարգավորման գործընթացին”,-այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որտեղ Թուրքիան  Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Հայաստանին երեք քայլերից բաղկացած կոմբինացիա է առաջարկում,այդ թվում` զորքերի դուրս բերում Ղարաբաղից:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան 97  տարի ձախողվել է` այդ ուղղությամբ լուրջ քայլեր անելուց եւ սեփական պատմության հետ առերեսվելուց: “Եթե հաջորդ  երեք տարվա համար  նույն  ոճով է գործելու, առաջարկելու է ոչ մի տեղ չտանող կոմբինացիա, արդյունքը հայտնի է”,-եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ