23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները և դրանք մեր տարածք տեղափոխելու։

Երեկ մեր ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել հակառակորդին, և կորուստներով հետ շպրտել, վերահաստատելով, որ մեր պետության ողնաշարը մեր բանակն է, և հենց նրա պողպատյա բռունցքն է զսպում հակառակորդին։ Որպեսզի մեր բանակը շարունակի պատվով կատարել իր առաքելությունը, մենք բոլորս, անկախ այլ հարցերում հնարավոր տարաձայնություններից, այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք ՄԵԿ ԲԱՆԱԿ։

Այս նկարը արվել է երեք տարի առաջ, երեկվա մարտի դիրքերի անմիջական հարևանությամբ։ Զինվորական, հոգևորական և աշխարհիկ մարդիկ այդ օրերին ի մի էին բերել իրենց ուժերը՝ ամրապնդելու մեր դիրքերն ու մեր պաշտպանությունը, և ես այսօր հպարտ եմ, որ մեր արածը արդյունք է տալիս։ Մենք շարունակելու ենք թե հոգով, թե մտքով, և թե գործով միշտ լինել մեր բանակի կողքին, և հաղթանակի օրերին, և կորուստների պահերին, որովհետև մենք բոլորս ՄԵԿ ԲԱՆԱԿ ենք։

Կեցցե մեր Բանակը, կեցցեն մեր հրամանատարները և զինվորները, կեցցե մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ