07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկեք ամեն մեկս նայենք մեր սրտի ներսը, տեսնենք ինչ սխալ բան կա

Այս դժվարությունները մեր ապաշխարության համար են, որպեսզի մարդը դառնա իր Աստծուն՝ տիեզերքի Արարչին, այլ ոչ թէ իր ցանկություններին, որոնց պաշտում է: Այս դժվարություններն ու նեղությունները մեր մեղքերի հետևանքն են: Մենք սխալ ենք դատում: Եկեք ամեն մեկս նայենք մեր սրտի ներսը, տեսնենք ինչ սխալ բան կա, ու ասենք «այս պահից ես պայքարելու եմ իմ այս սխալի դեմ: Այս պահից ես պայքարելու եմ իմ այս կրքի դեմ: Քրիստոս թագավոր օգնիր ինձ հաղթելու այս տկարությանը որ ես ունեմ»: Իսկ եթե ձեր մեջ սխալ ոչինչ չէք տեսնում, ուրեմն վիճակն ավելի վատ է: Այդ դեպքում աղոթեք Քրիստոսին ու ասեք, «Տեր, ի՞նչն եմ սխալ անում, ի՞նչն է սխալ իմ կյանքում, որ ուզում ես տեսնեմ ու շտկեմ: Օգնիր ինձ խնդրում եմ»: Մարդու հոգին սկսում է առողջանալ, երբ նա սկսում է տեսնել իր մեղքերը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ