19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ՊԱԾ-ը մեղադրանքներ է առաջադրել ԱԳՆ աշխատակիցների խմբի նկատմամբ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը մեղադրանքներ է առաջադրել ԱԳՆ աշխատակիցների խմբի նկատմամբ:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ՊԱԾ-ը հետաքննել է պետական միջոցների յուրացման մասին տեղեկությունը: Միջոցները նախատեսված էին ԱԳՆ առանձին կառույցների գործունեության ապահովման համար: Անցկացված հետաքննության ընթացքում հայտնաբերվել են հիմնավոր կասկածներ ԱԳՆ վարչության պետ Ֆարհադ Մոլազադեի, Տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեի եւ հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլլաեւի կողմից իրականացված բազմաթիվ անօրինական գործողությունների մասին;

Դատարանի որոշման հիման վրա խուզարկություններ են անցկացվել վերոնշյալ անձանց բնակարաններրում եւ աշխատասենյակներում: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են դրամական միջոցներ, սեւ հաշվապահության թղթեր եւ այլ էական ապացույցներ: Նրանք գործարարներից կաշառքներ են ստացել եւ գործարարներին գումարներ փոխանցել ԱԳՆ հաշվին:

Բացի այդ, հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են հայտնվել այն մասին, որ Նուրփաշա Աբդուլլաեւը՝ օգտագործելով ծառայողական դիրքը, մշտապես արտասահմանյան պետությունների քաղաքացիներից կաշառք է ստացել, որպեսզի նրանք կարողանան Ադրբեջան այցելել:

Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ