23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը եւ պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարեւոր հարց. Արման Աբովյան

Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը եւ պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարեւոր հարց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ

վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից:

Լավ… հիմա եկեք մի փոքր խորանանք եւ փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը:

Միայն ընդհանուր հարցեր եւ բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի:

Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը

կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով:

1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն»

առարկան:

Իմ պատասխանը` ոչ

2. Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկական

բանկերը թողնեն տոկոսադրույքները եւ վարկավորման պայմանները անփոփոխ:

Իմ պատասխանը` ոչ

3. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններում

երեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն

սեռական դաստիարակության տեսության համաձայն:

Իմ պատասխանը` ոչ

4. Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի

տիպի կոնվենցիաներին:

Իմ պատասխանը` ոչ

5. Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները:

Իմ պատասխանը` ոչ

6. Համաձայն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են

նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների

հատուկ իրավունքները:

Իմ պատասխանը` ոչ

7. Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը:

Իմ պատասխանը` ոչ

8. Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս:

Իմ պատասխանը` ոչ

9. Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի

ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ադրբեջանցիների համար:

Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ

ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում:

10. Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ

քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ:

Իմ պատասխանը` ոչ

Այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ

վստահության իրական մակարդակը եւ մարդկանց իրական վերաբերմունքը իշխող

կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ