23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաջորդ ՍԴ նախագահը հլու-հնազանդ ենթարկվելու է Փաշինյանի կամքին․ Արտակ Զաքարյան

«Ով էլ լինի ՍԴ նախագահ ակնհայտ է, որ հլու-հնազանդ ենթարկվելու է կամ իրեն ենթարկեցնելու են Նիկոլ Փաշինյանի կամքին, որը մինչ օրս Հայաստանին որևէ լավ բան չի բերել։ Թեկնածուներ քննարկելու հարցը չի մեղմում այն հակասահմանադրական գործողությունները, որոնք իրականացվել են ԱԺ մեծամասնության կողմից»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ եթե հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, ապա նույն հաջողությամբ հունիս 22-ը կարելի է համարել Սահմանադրության մահվան օր։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի ձևավորմանը, քաղաքական ուժերի համագործակցությանը և այդ գործընթացներում Հանրապետական կուսակցության բացակայությանը՝ Զաքարյանը նկատեց՝ չի բացառվում համագործակցությունը այլ ուժերի հետ։ 

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

Առավել մանրամասն՝ տեսանյութում :

lurer.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ