23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աչք փակելու նախապայմաններից մեկն էլ Նավալնին «Հ1-ով» ակցիան էր։ Այ, այս կոնտեքստում դիտարկեք ձեր թվացյալ ինքնիշխանությունը». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրության փոփոխություններ համավարակի ժամանակ․․․

Հունվարից ի վեր աշխարհն ապրում է այլ օրակարգով, հարցերի այլ շրջանակով ու այլ մտահոգություններով: Միջազգային ողջ լրահոսը, օտարերկրյա պետությունների բարձրագույն իշխանության մարմինների քննարկումները, խորհրդակցությունները և որոշումների զգալի մասը նշվածների մասին է: Պետություններն անկախ դրանց կառուցակարգից սկսել են աշխատել համավարակի հաղթահարման, դրա հետևանքների չեզոքացման և պատճառած վնասների վերացման ուղղությամբ:

Բայց, ՀՀ-ն ապրում է այլ իրականությունում: Մենք պարտադրված ապրում ենք Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայության թելադրանքով:
Երևակայության հերթական հանգրվանը Սահմանադրական փոփոխություններն էին, որոնք վերջնականապես կոչնչացնեին ՀՀ-ում Սահմանադրական կարգեր, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների մնացուկները:

 

Անհաջող քայլերի հաջորդականությամբ, սխալը սխալի ետևից անելով, Նիկոլն անցկացրեց հակասահմանադրական փոփոխությունները:
Գիտեմ, որևէ մեկիդ չեմ զարմացնի Նիկոլ հերթական անօրինականության մասին գրելով: Բայց, ուզում եմ խոսել այդ անօրինականության արձագանքներին մասին:

Օգտվելով այն հանգամանքից, որ համավարակը ջնջել է պետությունների սահմանները, Սահամանդրությունը համավարակի ֆոնին դիտարկենք միջազգային հարթակում:
Փաստերը հետևյալն են:

Ուսումնասիրելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների սահմանադրական նախաձեռնությունները, պարզ դարձավ, որ համավարակի բռնկումից հետո, Սահամանադրական փոփոխություններ նախաձեռնել են ՀՀ և ՌԴ իշխանությունները։
Երկուսն էլ դիմել են Վենետիկին հանձնաժողով նախագծերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ ստանալու համար:

Ահա այս փուլից ՀՀ և ՌԴ Սահամանդրական փոփոխությունների գործընթացի նմանություններն ավարտվում են:
ՌԴ-ն չնայած իրավական հնարավորության հանրաքվե չանցկացնելու, միևնույն է անցկացրեց։
Հայաստանի կառավարության հարցված կարծիքում տեղ գտած կետերը չպահպանվեց ԱԺ-ում օրենքի ընդունման ժամանակ, կառավարությունը գիտակցելով մոտալուտ պարտությունը չեղարկեց հանրաքվեն, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովն ու միջազգային մամուլը զերծ մնացին ընդգծված քննադատությունից:

Շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ ՌԴ սահմանադրական փոփոխությունները, չնայած բնույթով ու բովանդակությամբ առավել ընդարձակ էին, բայց պարունակում էին նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերող դրույթներ: Մասնավորապես, ՌԴ Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջարկվող փոփոխություններով Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման մեխանիզմների մասով, Վենետիկի հանձնաժողովը խիստ քննադատել է, համարելով այն խոցելի, ՍԴ-ն քաղաքական հնարավոր ճնշումներից կախվածության մեջ դնող։

Ինչո՞ւ է տարբեր երկրնում կատարվող նույնաբովանդակ, նույն պետական, մարմնին իշխանության նույն ճյուղին և նույն առարկային վերաբերյալ (դատավորների լիազորությունների դադարեցում) փոփոխությունների եզրակացություններն այսքան տարբեր: Մի դեպքում այդ փոփոխությունը գնահատվում է խոցելի և քաղաքական, մյուս դեպքում՝ աչք փակելով:

Ընդհանուր առմամբ անմասն չմնաց նաև միջազգային մամուլը: Գնահատելով «խիստ իրավական» գործընթացները մի դեպքում որակել է խիստ հակասական ու անընդունելի։

ՌԴ սահմանադրական գործընթացները դիտարկվում էին բացառապես քաղաքական (օրինակ՝ Պուտինը երկարացնում է իր իշխանությունը 16 տարով) և անհամատեղելի վիրուսի հետ:

Իսկ ՀՀ հակասահամանդրական փոփոխություննների մասին խոսելիս միջազգային «գնահատողները» լուռ էին:

Ստացվում է, որ միջազգային իրավական և միջազգային քաղաքական ստանդարտները կարող են և տարբերակվում են կախված պահից ու մասնակիցներից:
Այս դեպքում երկու սուբյեկտների ՀՀ և ՌԴ սահմանադրական փոփոխություններին միջազգային կառույցների անդրադարձերը երկակի ստանդարտների կիրառման խոսուն օրինակ են:

Հ.Գ. Աչք փակելու նախապայմաններից մեկն էլ Նավալնին «Հ1-ով» ակցիան էր։ Այ, այս կոնտեքստում դիտարկեք ձեր թվացյալ ինքնիշխանությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ