05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. պահնորդային ծառայության ղեկավարը հրաժարվում է կատարել բնակիչների պահանջը (Տեսանյութեր)

«Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ Ամուլսարում «Պանտերա Սեքյուրիթիի» փոխարեն տարածքը պահպանելու համար նոր պահնորդային ծառայություն է եկել։ 

Ջերմուկցիները պահանջում են, որ տարածքից հանեն պահնորդների մեքենաները և ծառայություն իրականացնեն նույնքան պահնորդներ, որքան իրականացրել են նախկինում։

Նշենք, որ երեկվանից Ամուլսարի տարածքում իրավիճակը լարված է։ Այստեղ են Ամուլսարը պահպանող ջերմուկցիները, հարակից բնակավայրերի բնակիչները և մեծ թվով ոստիկաններ։

 

Պահնորդային ծառայության ղեկավարն ասաց, որ այս պահին ռեզերվային ուժը տարածքից չեն կարող հեռացնել, քանի որ մեծաթիվ բնակիչներ են հավաքվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ