23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սին սահմանադրական քննարկումներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՍԻՆ ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ

ՀՀ նախագահը հերոսաբար հայտարարեց, որ չի ստորագրելու ՍԴ օրենքում փոփոխությունների մասին օրենքը։ Տարբեր մակարդակներում քննարկումներ են ընթանում առ այն, որ ըստ ՀՀ Սահմանադրության 129 հոդվածի, միայն 21 օր անց օրենքն արդեն կարող է ստորագրել ԱԺ նախագահը։ Զարմանալ կարելիէ նման սահմանադրական քննարկումների վրա։ Հարգելի սահմանադրագետներ, դուք դեռևս հույսե՞ր եք փայփայում, որ ամեն ինչ լինելու է սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Չե՞ք կարծում, որ օրինակ վաղն իսկ ԱԺ նիստում փոփոխություններ կկատարվեն սահմանադրության 129 հոդվածում, սահմանափակելով 21օրյա ժամկետն, օրինակ 3օրով։Քանի որ, փոփոխությունը վերաբերում է սահմանադրությանը,ուստի այլևս նախագահը դրա հետ կապ չունի։ Այո, ԱԺ-ն կքննարկի սահմանադրական փոփոխություններն այս անգամ ՍԴ դիմելու հարցը։ Կդիմե՞ն, թե՞ ոչ․ այլևս կարևոր չի, քանի որ երկու դեպքում էլ դեմքի խելոք արտահայտությամբ «կբացատրվի», որ ՍԴ-ն այլևս քվորում չունի, կամ 6 անդամներով չեն կարող որոշում ընդունել․․․ Եվ «հանուն ժողովրդի երջանկության» հերթական «օրենքը» կմտնի ուժի մեջ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ