01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հակառուսական նոր արշավ․ ռուսական շրջանակներն անհանգստացած են․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական շրջանակներում բավական անհանգստացած են ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն աճած հակառուսական տրամադրություններով, հատկապես, որ դրանք արվում են ոչ միայն իշխանամերձ շրջանակների, այլ նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ պատգամավորների միջոցով։

Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ երբ այս անհանգստությունների մասին տեղեկացրել են հայաստանյան իշխանության բարձր շրջանակներին, նրանք ուղղակի ձեռքները «թափ են տվել»՝ ակնարկելով, թե դա ՀՀ ներքաղաքական հարցն է։

Մեր ունեցած տեղեկություններով, ռուսական շրջանակների անհանգստության նոր ալիքը կապված է բացահայտ հակառուսական արտահայտություններ եւ անթաքույց հակառուսական պրոպագանդա պարունակող տարբեր հրապարակումներով ոչ միայն սոցցանցերում, այլեւ իշխանամերձ լրատվականներում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս մասին բավականին հանգամանալից մի քանի վերլուծություններ է փոխանցել պաշտոնական Մոսկվային։ Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաեւ առաջիկա օրերին:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անհանգստությունները խորացել են նաեւ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ռուսական լրատվամիջոցներն արդեն հրապարակումներ են անում, թե «ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ