17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես «Սերժի ստրուկը» չեմ, ես «Սերժի տակ» չեմ։ Ես Սերժի կողքին եմ». Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր երկու հայկական պետությունների նորագույն պատմության մեջ անուրանալի ավանդ ունեցած այս մարդու, Հայաստանի երրորդ նախագահի ծնունդն է։

Այստեղ հիմա կարող էին լինել ճիշտ, բայց սովորական դարձած, պլպլան-շողշողան-զրնգուն, արարողակարգային ծուլությունից պաշտոնական հաղորդագրություններից հաղորդագրություն գաղթող, բառարանային անհոգի ճշգրտությամբ գրված բազմաթիվ դասական կլիշեներ։

 

Բայց ես հիմա այլ բան եմ ուզում ասել։

Չէ, այսօր «շեֆիս» ծնունդը չէ։ Ոչ էլ կուսակցությանս ղեկավարի։

Այսօր կյանքի ճանապարհին իմ ավագ ընկեր դարձած Սերժ Սարգսյանի ծնունդն է։ Չէ, ոչ պոչս եմ խուզում, ոչ էլ ինձ մեյդան բերում։ Ինձ թույլ եմ տալիս այսպես ասել, քանզի իմ վերջին ծննդյան օրվա կենացին ինքն ինձ այդպես դիմեց։

2018-ի ապրիլից հետո իմ ու իր հարաբերությունները վերաիմաստավորման եւ երկրորդ կյանքի շանս ստացան, եւ ես շնորհակալ եմ, որ այն, ինչ չսպանեց այդ վերաբերմունքը, ավելի ուժեղ դարձրեց այն։

Նա, հուսամ, կների ինձ, որ մի գաղտնիք էլ բացեմ. ինքը պատրաստ էր բաց թողնել բոլորին, ով իշխանափոխությունից հետո, երբ «իրավիճակ փոխվեց», ուզում էր ու գնաց իր կողքից։

Պաշտոնն էլ գնաց, մերկացնելով, բյուրեղացնելով, պնդացնելով սակայն շատ ավելի կարեւր ինքնություն՝ իր լռությամբ բարձրաձայն հեղինակություն, որ չես կարող ոչ տալ, ոչ վերցնել. այն միայն կարող ես վաստակել, ինչպես ուժեղ ու պինդ, զենքին, բահին ու գրչին սովոր ձեռքերի կոշտուկ, որը հասու չէ բազում «ձրիակերներին»։

Գուցե հիմա ոմանց՝ մաղձից ակոս առ ակոս հարթեցված ուղեղի գալարները շշնջան. «Սերժի ստրուուուկ»։ Այդպես գրողների կյանքում, վստահ եմ, չկան ընկերություն, արժանապատվություն, թասիբ։ «Սերժի ստրուկն» այդպես գրողներն են, որոնք այլեւս անհույս մնացել են «Սերժի տակ»։ Ես «Սերժի ստրուկը» չեմ, ես «Սերժի տակ» չեմ։ Ես Սերժի կողքին եմ։

Իդեպ, այս լուսանկարի վրայի հարցերն Հայրենիքի ապագայով մտահոգված տասնյակ հազարավոր մարդկանց սրտերում իրենց պատասխաններին են սպասում։
Հենց իր շուրթերից։
Ու այդ օրն էլ կգա։

Իսկ հիմա պարզ ու շիտակ ավարտեմ.
Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ ընկեր»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ