13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գույքահարկի բարձրացումը նույնիսկ ուշացած է, այս ռեֆորմը պետք է և կարող էինք շուտ անել. իշխանական պատգամավոր

Գույքահարկը ոչ թե մարդու, այլ նրա ունեցվածքի՝ կոնկրետ գույքի վրա դրված հարկ է, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

«Իհարկե, կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք, գույքահարկ վճարելու հետ կապված, կարող են խնդիրներ ունենալ, բայց ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին, այնումենայնիվ, իրավունք ունի հավաքագրվելիք գույքահարկի 10 տոկոսի չափով իրականացնել զեղչեր կամ զրոյացնել գույքահարկի չափը», – ասաց պատգամավորը:

Տիգրան Ուլիխանյանը հիշեցրեց՝ նոր դրույքաչափերով գույքահարկը սկսելու է հավաքագրվել 2021 թվականի դեկտեմբերից, և այս որոշումն ամենևին հապճեպ չէր, այլ՝ օրենսդրությամբ պայմանավորված:

«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը նույնիսկ ուշացած է, մենք այս ռեֆորմը պետք է և կարող էինք շուտ անել», – շեշտեց իշխանական պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ