Մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. Մակունց
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա մի քանի դրույթով անդրադառնամ Ալիեւի դիտարկումներին։
– Նախ, Ալիեւը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած եւ Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։
– Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու եւ բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչեւ ամբողջությամբ չհամընկնող եւ հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգությունը եւ ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ եւ հանդես ենք գալիս միասնական ճակատով։
– Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիեւը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիեւին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունից։
Այս քայլով Ալիեւը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը։
Փաստացի, Ալիեւի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն եւ սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի»: