10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ. հայտարարություն

Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարել են. «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Նաև կոչ են արել անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում՝ հայտարարելով, թե կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

Վարչապետի աշխատակազմի կողմից մատնանշված պարետի` N 110-Ն որոշման հավելված 16-ում սահմանված է նաև, որ աշխատավայրում պետք է պահպանվի 1,5 մետր հեռավորություն: Ինչպես ցանկացած նորմ, այդպես էլ դիմակ կրելու պարտադիրության նորմը ունի և պետք է ունենա նպատակ. այս պարագայում այդ նպատակը 3-րդ անձին վարակ չփոխանցելն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, ապա դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված:

Բացի այդ, վարչապետի աշխատակազմը որևէ կերպ ոչ լիազորված է, և ոչ էլ պարտավորված է հետևել պարետի որոշումների կատարմանը, առավել ևս` դրանք կատարելու համար ցուցումներ տալուն:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հստակ նշել է, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին:

Վարչապետի աշխատակազմը և ընդհանրապես ցանկացած պետական մարմին, որևէ նորմի մասին հայտարարություն տարածելուց առաջ, լավ կլինի առնվազն ուսումնասիրի, թե այդ նորմը կարգավորման ի՞նչ առարկա ունի, և անձանց ի՞նչ շրջանակի վրա է այն տարածվում:

Կարծում ենք, որ նմանատիպ դեպքերով վարչական իրավախախտման ցանկացած արձանագրություն առերևույթ ապօրինի է և ենթակա է լինելու վիճարկման:

 Հայաստանի ժուռնալիստների միություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ