13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր. Գևորգ Գրիգորյան

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեզ մի քիչ թարմ ինֆորմացիա տամ ու շարունակեմ աշխատել`

Առավոտյան տեղեկացրել էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին ու իր ենթակայության տակ գտնվող մանր-մունր օրինախախտները բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր, իսկ մինչև այդ «նոր» պայմանագիրը ստորագրելը` պարտադրում են ստորագրել աշխատանքից ազատման դիմում:

Այնպես ստացվեց, որ ոչ բոլոր բուժաշխատողներն էին վախից ստորագրել և կան անհատներ, ովքեր ընդդիմացել են, փաստաբան են վարձել և լրատվականներին են հայտնել այդ մասին…

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին և իր մանր-մունր իրավախախտները իմանալով այդ մասին` «задний» են միացրել և փոխել են հռետորաբանությունը` «եթե չստորագրես, վաղվանից գործի չգաս»-ից դարձրել են «եթե չեք ուզում, կարող եք չստորագրել… մենք հո ձեզ չե՞նք ստիպում…»…

Իհարկե, սա ժամանակավոր մարտավարություն է բուլկու կողմից, որովհետև նրանք մտածելու են ոչ յուրային և ոչ ստրկամիտ բուժաշխատողից ազատվելու այլ միջոց , բայց դե սա մոտիվացիա է բոլոբ բուժաշխատողների համար, որ նրանք ցանկության դեպքում կարող են փոխել իրենց ճակատագիրը և չդառնան հանցագործների զոհ…»։

 

 
 20  0
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ