25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վարչապետի աշխատակազմը կոչ է անում հեռուստաեթերում դիմակ կրել

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի գիտություն ԶԼՄ-ների հայտնում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։

Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։

Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ