23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԴ-ն դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց շատերի դեմքը․ «Հրապարակ»

«Ո՞վ կսպասեր, որ մեր կյանքում որեւէ դերակատարում չունեցող Սահմանադրական դատարանը կդառնա այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի շատերի դեմքը։ Եթե, օրինակ, ՍԴ անդամներն ամիսներ առաջ օգտվեին ՍԴ դատավորների «կաշառքի» օրենքից՝ համաձայնեին եւ վաղաժամ թոշակի գնային, իշխանությունը չէր գնա այսպիսի օրինախախտումների, չէր ցուցադրի իր ողջ էությունը, եւ մենք չէինք համոզվի, որ դեմոկրատի ու ժողովրդավարի անվան տակ գործ ունենք օրենքն ու օրինականությունը ոտնահարող իշխանախմբի հետ։ Կամ՝ եթե ՍԴ-ի շուրջ այս իրավիճակը չլիներ, մենք չէինք հասկանա, որ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում է մեր հասարակության եւ նրա հոգսերին անհաղորդ մեկը, ում հետաքրքրում են միայն իր շրջագայությունները, ինչ-որ պետական շենքում նստելը եւ փոքրիկ աշխատակազմ ղեկավարելը։

 

ՍԴ-ն բացահայտեց նաեւ Արմեն Սարգսյանի իրական էությունը։ Եթե չլիներ ՍԴ-ի դիմադրությունը, մենք չէինք հասկանա, որ այս համատարած ապօրինությունների, վախի, զգուշավորության ժամանակներում մի քանի մարդ կա, որոնք կարող են չծախվել, չվախենալ, դիմադրել ու դիմակայել ահռելի ճնշմանը, այդ թվում՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ որոշ հանրային շրջանակների։ Եթե ՍԴ-ի շուրջ իրադարձությունները չլինեին, ի վերջո, մենք չէինք կարող նաեւ պարզել, որ 2018-ից պաշտոնական ընդդիմության կարգավիճակում գտնվող Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ոչ թե իրական ընդդիմություն է, այլ անգաղափար ու կոմպլեքսավորված մարդկանց մի խումբ, որին կա՛մ գործող իշխանություններն են կառավարում, կա՛մ՝ արեւմտյան ինչ-որ ուժեր։ Եվ որն իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե երկրի շահով, օրենքներով ու սկզբունքներով, այլ նրանով, թե Փաշինյանն ու նրա համակիրների բանակն իրենց ինչպես կվերաբերվեն, ինչ պիտակներ կկպցնեն իրենց։
 

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ