23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո. Լևոն Յոլյան

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո, նայած ընկեր ասելու տակ դուք ինչ եք տեսնում,- այս մասին այսօր` հունիսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին, հետո էլ տեղից արձագանքին, թե արդյո՞ք նա եղել է Սերժ Սարգսյանի ընկերը, քանի որ 2013 թվականին  եղել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից մեկը: Վաղարշակ Հակոբյանը թվարկել է նաեւ իր ունեցած այլ  տեղեկություններ՝ Յոլլյանը եղել է Սարգսյանի շախմատի ընկերը, բլոտում նրա զուգընկերը եւ այլն.

Լեւոն Յոլյանն ասել է, որ ունի շախմատի միջազգային վարպետի կոչում, սակայն 35 տարի ակտիվ  շախմատով չի զբաղվել, երբեւիցե Սերժ Սարգսյանի հետ շախմատ չի խաղացել, նրա հետ վերջին մեկ տարվա ընթացքում հանդիպել է 2 անգամ, միայն շախմատի ֆեդերացիայի նիստերի ժամանակ։ 

«Ձեր հարցը քաղաքական էր, իսկ մեր օրենքում գրված է, որ քաղաքական գործերով չզբաղվեմ։ Շախմատ նրա հետ երբեւիցե չեմ խաղացել, բլոտ նույնպես չեմ խաղացել։ 2006-ից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն եմ։ Ինձ հաճախ են հարցնում իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին, ես միշտ ասում եմ, որ հարաբերությունները անկախ իրավիճակից և ընկերությունը, քավոր, սանիկությունը և նման հարաբերությունները չպետք է փոխվեն: Ես այդ բանին չեմ արժանացել, որ ասեմ, եղել եմ իր ընկերը»,- ընդգծեց Լեւոն Յոլյանը։

ինչ վերաբերում է նախընտրական շտաբի պետի տեղակալ լինելուն, Յոլյանն ասել է, որ անկախ Հայաստանում երբեք կուսակցական չի եղել,  2013-ին ընդգրկված է եղել շտաբի  աշխատանքներում, սակայն ընտրություններին, ընտրական տեղամասային գործունեությանը չի մասնակցել:

Տեղից պատգամավորի մի քանի այլ հարցերին (դրանք չէին լսվում, քանի որ բարձրախոսը միացված չէր) ի պատասխան Յոլյանն ասել է, որ Հակոբյանը խեղաթյուրում է իր ասածները եւ ավելացրել․

«Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ