01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Էդմոն Մարուքյանին Սասուն Միքայելյանի կողմից հասցված «դաստիարակչական» ապտակները փաստորեն ծառայեցին իրենց նպատակին». Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա  Մկրիտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էդմոն Մարուքյանին Սասուն Միքայելյանի կողմից հասցված «դաստիարակչական» ապտակները փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։

Լուսավոր Հայաստան խմբակցությանը պարբերական ու հրապարակային ստորացումները «Իմ քայլի» կողմից փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։

Հնազանդության և հպատակության ճանապարհն իրավունքից ու ազնվությունից գերադասելի եղավ ԼՀԿ բոլոր պատգամավորների համար։

«Իրավականության շրջանակներում ենք գործում».- ԼՀԿ։ Ո՞ր իրավականության։ Այն նու՞յն, որ ձեր բոլորի աչքի առաջ հարյուր անգամ ոտնատակ է տվել ձեր սիրելի Նիկոլը։ Այն նու՞յն, որ ոչ մի կապ չունի ընդունված հակասահմանադրական նախագծի հետ։

Ի՞նչ իրավականության շրջանակներում մնալ։ Դուք հարյուր անգամ արդեն մեղանչել եք այդ իրավականության առաջ ու դրանից հետո հանգիստ սուրճ հյուրասիրել Նիկոլին։

Այդ ձեր իրավականությունը չգիտեմ ինչ է նշանակում, բայց իրավաբանությունը հաստատ չի նույնացնում իրավունքի խախտումը կանխելու, կասեցնելու և մինչև խախտումը եղած դրության ենթադրյալ հնարավոր վերականգնման իրավիճակները։ Հետևաբար տարբերություն կա ու շատ էական տարբերություն ՍԴ դիմելու ժամկետների մասով։ Ու այդ տարբերությունը ձեր սիրած զուտ իրավականն է։
Իսկ, այ ձեր հայտարարությունները՝ անգամ քաղաքական չեն այլ զուտ՝ հպատակություն։

Հ.Գ. Էդմոն էլ են դառնում, ոչ թե ծնվում»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ