23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեր համար առանց լայվի ու ստատուսի հայրենիքին ծառայելը անիմաստ է». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական լիբերալիզմ = երեսպաշտությո՞ւն 

Ես նկատել եմ, որ աշխարհի ամենաանհանդուրժող մարդիկ հանդուրժողականություն քարոզող լիբերալներն են։ Լրիվ լուրջ։ Շուռնուխում հարեւանի տանից եկող օրգիայի աղմուկի վրա ջղայնացած կռիվ սարքող գյուղացին գազազած լիբերալից հազար գլուխ տոլերանտ է։ Կեղծ լիբերալները իրենց խեղված տրամաբանությամբ պայքարում են, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, աղանդավորները ունենան բացարձակ խոսքի ազատություն, բայց պարզվում է, որ ես ու ընկերներս այդ իրավունքը պիտի վաստակենք։ Դեռ մի հատ էլ մեզ տնային աշխատանքներ են տալիս՝ «50 տոկոսները» կվերադարձնեք, արագաչափերի տերերին կկախեք, կարմիր գծերը կմաքրեք, մազերը կապույտ կներկեք, «Հուզանք ուԶանք» ներկայացումը կնայեք՝ հետո նոր իրավունք կվաստակեք խոսելու անօրինականությունից։
Չէ, տղերք։ Մեր կուսակցության իշխանության տարիներին ձեր նման մարգինալները կարող էին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնահաստատվել բանակի եւ եկեղեցու հաշվին ու դա կանխելը տաբու էր, որովհետև խոսքի ազատությունը արժեք էր, այլ ոչ թե պարզապես լոզունգ։ Ես հասկանում եմ, որ բոլորդ երազում եք, որ հանրապետականը հրաժարվի նժդեհականությունից, ցեղակրոն ուսմունքից, նեո-պահպանողական արժեքներից ու հարմարվի ձեր կեղծ լիբերալ արժեհամակարգի խաղի կանոններին. «ազգային արժեքները նպատակադրված ոչնչացվում են ՝ ոչինչ, բայց տեսեք ինչ լավ ֆիլմ ենք նկարել հայրենիքից հրաժարված սպորտսմենի/սպորտսմենուհու մասին», «եկեղեցու վրա լայնամասշտաբ արշավ է՝ հա, բայց հըլը նայեք ինչ հպաաաարտ է քաղաքացին» եւ այլն։ Չկպավ։ Ինչքան էլ մռմռացնենք՝ մենք մեր առանցքից չենք շեղվելու ու թող Նժդեհն ու Հայկ Ասատրյանը ոսկորի պես կանգնած մնան ձեր ամենակուլ կոկորդին։

Դուք երբեք չեք հասկանա, որ իրապես յուրաքանչյուր քաղաքացի մտովի իր տան ու աշխատավայրի դիմաց եռագույն պիտի կախի ու խրամատի պես պահի։ Դուք երբեք չեք հասկանա այն մարդկանց, որոնք 2018-ի ապրիլին ոտքով (որովհետեւ փողոց փակողների ջանքերով տրանսպորտ չկար) գնում էին աշխատանքի։ Լուռ, հպարտ, պարտքի գիտակցումով։ Գնում էին իրենց բաժին խրամատը պահելու։ Ճանապարհին լայվեր չէին անում ու դրա մասին ոչ ոք չէր իմանում, բայց իրենք գնում էին իրենց «պոստին»։ Դուք դա չեք ընկալի։ Ձեր համար առանց լայվի ու ստատուսի հայրենիքին ծառայելը անիմաստ է։ Ձեր հայրենասիրությունը REC-ի կնոպկայի հետ ա միանում։
Բայց մեր ու ձեր խոսքի ազատության իրավունքի մեջ կա մի կարեւոր տարբերություն. նախկինում դուք անվտանգ կարողանում էիք տարածել ձեր կեղծ ազատական զառանցանքը միայն այն պատճառով, որ պետությունը պաշտպանում էր ձեզ ժողովրդից։ Հիմա իրենց «պետություն» հռչակած պոպուլիստ բռնապետերը սահմանափակում են մեր խոսքի ազատությունը՝ «դուք խոսելու տեղ չունեք» հիմար շուտասելուկով, բայց չեն կարող մեզանից խլել մի շատ կարեւոր բան. մեր խոսքի ազատությունը ժողովրդից պաշտպանել պետք չի՝ ժողովրդի մեծ մասը արժեքային մակարդակում մեր պես է մտածում։
Ու հենց դրա համար էլ մենք հաղթելու ենք։

Հ.Գ.
Երեւի ես էլ եմ «անուղղելի ռոմանտիկ», որ այս ամենը հասկանալը ակնկալում եմ մի մարդուց, ով եթերում ասել է «Աչքովս էլ տեսնեմ, որ Փաշինյանը կաշառք է վերցնում, չեմ հավատա»։
Գրված է «ՀՀԿ-ի հիշողության կորուստը» հոդվածը կարդալուց հետո»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ