06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 21 717 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 711-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 10797 մարդ (+653), այս պահին բուժվում է 10 404-ը (+40)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 516 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 386 (+14), այլ պատճառներով՝ 130 (+4):

Մեկ օրում մահացել է 18 մարդ:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ