18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն քննարկե՞լ է Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը

ՀՀԿ-ը դեռևս չի քննարկել Սյունիքի նոր մարզպետի հարցը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

”Կուսակցությունը կքննարկի, երբ որոշում կայացնի, բոլորդ կիմանաք”,-նշեց նա: Շարմազանովն ընդգծեց, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է շատ պատասխանատու պաշտոնի, և հույս հայտնեց, որ նոր պաշտոնում ևս կարդարացնի իրեն:

Հարցին` ցանկություն ունի, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվի, Շարմազանովը պատասխանեց. ”Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ