Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 18033 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 544-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 6814 (+243) մարդ, այս պահին բուժվում է 10818-ը (+289)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 401 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 302 (+9), այլ պատճառներով՝ 99 (+3):
Այսպիսով մեկ օրում մահացել է 12 մարդ: